Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ե՞րբ պարտվեցինք

Ե՞րբ պարտվեցինք
11.11.2023 | 19:21

Մենք պարտվեցինք այն պահին,

*երբ բանակի քեֆը փոխարինեցինք բանակից ազատվելու աչքալուսանքով:

*Երբ չծառայած լինելը «լավ տղու» հատկանիշ էր:

*Երբ սկսեցինք այլ երկրի քաղաքացիություն դասավորել, որ «երեխեն» բանակ չգնա:

*Երբ բանակի մարտունակության չափանիշը դարձավ «տռուսիկ-մայկեն»:

Երբ ինստիտուտ էին ընդունվում միմիայն նրա համար, որ հինգ տարի բռոնյա ունենային, էդ ընթացքում ամուսնանային երկու երեխով ազատավեին:

*Երբ «խելռի թուղթը» զինգրքույկից արժեքավոր էր, իսկ երակ կտրելը խիզախություն:

Մենք մեզ պարտվեցինք, մեր մեծամտությանը, միամտությանը:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ




Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ